Գլխավոր Սպորտ «Լացիոն» հաղթեց «Ատալանտային» և դարձավ Իտալիայի գավաթակիր

«Լացիոն» հաղթեց «Ատալանտային» և դարձավ Իտալիայի գավաթակիր

114

Armsport-ը գրում է.

«Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցեց «Ատալանտայի» հետ: Ինձագիի ֆուտբոլիստները հաղթանակ տարան 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 82-րդ րոպեին բացեց Միլինկովիչ-Սավիչը: Մի քանի րոպե անց Կորեան կրկնապատկեց հռոմեացիների առավելությունը:

Այսպիսով, «Լացիոն» իր պատմության մեջ 7-րդ անգամ տիրանում է Իտալիայի Գավաթին:

Նախկինում նրանք տիտղոսը նվաճել էին 1958, 1998, 2000, 2004, 2009, 2013, 2019 թվականներին: Իտալիայի գավաթակիր ավելի շատ դարձել են միայն «Ռոման» (9) և «Յուվենտուսը» (13)

«Ատալանտա»-«Լացիո»՝ 0:2

Գոլերը՝ Միլինկովիչ-Սավիչ (82′), Կորեա (90′)