Գլխավոր Շոուբիզնես Սոնա Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Քարդաշյան քույրերի մոր՝ Քրիս Ջենների հետ

Սոնա Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Քարդաշյան քույրերի մոր՝ Քրիս Ջենների հետ

123

ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ, Քարդաշյան եւ Ջեններ քույրերի մոր՝ Քրիս Ջենների հետ։

Իր միկրոբլոգում հաղորդավարուհին լուսանկարների շարք է հրապարակել. այդ թվում ամուսնու՝ երգիչ Միշոյի եւ Քրիս Ջենների հետ։ Մեկնաբանություններում նա գրել է. «Ուրախ եմ տեղեկանալ, որ 1.8 մլն դոլար է հավաքվել այս գեղեցիկ երեկույթի ընթացքում եւ կնվիրաբերվի բազմակի սկլերոզի բուժմանը եւ դեղամիջոցի հայտնաբերմանը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը լուսանկար էր տեղադրել կանադացի երգահան, պրոդյուսեր Դեւիդ Ֆոսթերի հետ։Սոնա Հովհաննիսյանը գրել էր, որ Դեւիդ Ֆոսթերը հեղինակել է մեր ժամանակների մի քանի մեծագույն հիթեր՝ Ուիթնի Հյուսթոն՝ «I will always love you», Մադոննա՝ «You’ll See», ավելի քան 20 տարի աշխատել է Անդրեա Բոչելիի հետ, 16 անգամ «Գրեմմի» մրցանակի է արժանացել եւ 47 անգամ նոմինացվել մրցանակաբաշխությանը։

Ֆոսթերը հեղինակել է նաեւ Earth Wind & Fire խմբի հայտնի հիթեր, ինչպիսիք են «September», «Written in the stone», «After the love has gone» եւ այլն։