Գլխավոր Շոուբիզնես Վառ տաբատ եւ սպիտակ տոպ. Շողեր Թովմասյանը ներկայացրել է երեկոյան կերպարը

Վառ տաբատ եւ սպիտակ տոպ. Շողեր Թովմասյանը ներկայացրել է երեկոյան կերպարը

178

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Դերասանուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stores բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա վառ գույնի տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել են վառ կարմիր գույնի բարձրակրունկ կոշիկները եւ վառ դիմահարդումը. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին կիսվել էր ընտանեկան լուսանկարներով։ Նա կադրերում պատկերված էր ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի հետ, որը մեղմ գրկել էր կնոջը։ Շողեր Թովմասյանն, ի դեպ, ոճային կերպար էր ընտրել։ Նա վառ գույնի զգեստ էր կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ էր։