Գլխավոր Նորություններ Կասկադ, Թումանյանի սրճարան, Հրազդանի կիրճի օբյեկտ. Նիկոլ Փաշինյանն այսօր ողջ օրը պտտվում...

Կասկադ, Թումանյանի սրճարան, Հրազդանի կիրճի օբյեկտ. Նիկոլ Փաշինյանն այսօր ողջ օրը պտտվում էր Երևանի կաֆե-ռեստորաններում

767

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկիրը կանգնած է պատերազմի բերանին, իսկ «վարչապետ» Փաշինյանը կաֆե-ռեստորաններում է պտտվում:

Ադրբեջանը երկու օր շարունակ քարոզչական դաշտում «հրետանային պատրաստություն է տեսնում» պատերազմ սկսելու համար: Միջազգային մամուլ է գցվել քարոզչական թեզերը, թե քուրդ զինյալներ են հայտնվել Արցախի տարածքում: Իլհամ Ալիևը բառացի պատերազմով է սպառնում:

Այս ամենին «ի պատասխան» Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր ողջ օրը պտտվում էր Երևանի կաֆե-ռեստորաններում: Առավոտյան Կասկադում էր, կեսօրին՝ Թումանյան փողոցի սրճարաններից մեկում, երեկոյան արդեն Հրազդանի կիրճի օբյեկտներից մեկում էր քեֆ քաշում:

Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ այս փնթի ազգադավների ռեժիմի էության ու բարոյականութան մասին: