Գլխավոր Նորություններ Կարելի՞ է ամեն օր սեքսով զբաղվել. արդյոք նորմա՞լ է, երբ ամուսինները շաբաթներ...

Կարելի՞ է ամեն օր սեքսով զբաղվել. արդյոք նորմա՞լ է, երբ ամուսինները շաբաթներ շարունակ սեքսով չեն զբաղվում (18+)

2713

ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:

Այս անգամ փորձել ենք պարզել՝ արդյոք կարելի՞ է ամեն օր սեռական հարաբերություն ունենալ, ինչ անել, եթե տղամարդը պահանջ ունի, կինը չի ցանկանում կամ հակառակը և արդյոք նորմա՞լ է, երբ ամուսինները շաբաթներ շարունակ սեքսով չեն զբաղվում:

Կարելի՞ է ամեն օր սեքսով զբաղվել. ինչ անել, եթե տղամարդը պահանջ ունի, բայց կինը չի ցանկանում կամ հակառակը:

Թե՛ կնոջ և թե՛ տղամարդու սեռական ցանկությունը կանխորոշվում է իրենց սեռական կոնստիտուցիայի տիպով: Տարբերում են թույլ, միջին և ուժեղ տիպի սեռական կոնստիտուցիաներ: Ըստ էության, սեռական ցանկության հիմքում և կնոջ և տղամարդու համար տեստոստերոնն է, այդ հորմոնն է, որ ապահովվում է բարձր լիբիդո: Եթե անհատը ունի ուժեղ տիպի սեռական «կառուցվածք», ապա նրա սեռական ցանկությունը բարձր է և ամեն օր կարող է ապրել սեռական կյանքով: Երբեմն տղամարդու և կնոջ սեռական ցանկություններն իրար չեն համընկնում՝ պատճառ դառնալով սեքսուալ աններդաշնակության: Այս պարագայում իրականացվում է սեքսոլոգիական սպեցիֆիկ բուժում՝ վերականգնելու համար սեքսուալ աններդաշնակությունը:

Ինչքան երկար կարելի է սեքսով չզբաղվել և նորմա՞լ է, երբ ամուսինները շաբաթներ շարունակ սեքսով չեն զբաղվում:

Իհարկե նորմալ չէ, քանի որ ամուսնական սեռական կյանքը ենթադրում է ռեգուլյար սեռական հարաբերություններ: Երկարատև սեռական ձեռնպահությունը (սեքսի բացակայությունը) բացասաբար է անդրադառնում ամուսինների ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեէմոցիոնալ պրոցեսների վրա՝ առաջ բերելով միջանձնային լարվածություն: Իսկ առողջ և ներդաշնակ սեռական կյանքը ունի բացառիկ կարևոր նշանակություն՝ ինչպես անհատի, այնպես էլ զույգի երջանիկ կյանքի համար: