Գլխավոր Նորություններ Ոստիկանության օպերլիազոր Ծառուկյանը կնոջ է ծեծել

Ոստիկանության օպերլիազոր Ծառուկյանը կնոջ է ծեծել

275

Ոստիկանության օպերլիազոր Ս.Ծառուկյանը մեղադրվում է բնակչուհու նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ Ծառուկյանը, լինելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչոթյան Նոր Նորքի օպերլիազոր, դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և ծեծել քաղաքացի Քրիստինեին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Դատարանի կողմից մեղադրանքը հիմնավորվելու դեպքում նրան սպառնում է երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում։