Գլխավոր Սպորտ Կլոպ. Ես դեռ ժամանակ կունենամ մտածելու՝ ինչպես կանգնեցնել Մեսսիին

Կլոպ. Ես դեռ ժամանակ կունենամ մտածելու՝ ինչպես կանգնեցնել Մեսսիին

137

Լիվերպուլի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, Պորտուի դեմ տարած հաղթանակից հետո (4-1) խոսել է կիսաեզրափակիչի մրցակցի՝ Բարսելոնայի մասին։

«Մենք կիսաեզրափակիչում ենք, իսկ մրցակիցը Բարսելոնան է։ Հիմա առանձնապես այդ մասին չեմ մտածում, դեռ ինձ համար միևնույն է։ Դուրս ենք եկել կիսաեզրափակիչ, իսկ կիրակի Քարդիֆի դեմ հանդիպումն է։ Հենց դա է լինելու իմ գլխում, այլ ոչ թե Բարսելոնայի հետ խաղը։

Ինչպես կանգնեցնել Մեսսիի՞ն, այսօր ես չպետք է այդ մասին մտածեմ. ես դեռ ժամանակ կունենամ մտածելու համար։

Շատերն են փորձել դա անել, բայց իրապես ոչ մեկին չի հաջողվել իրականացնել։ Բայց մենք ամեն դեպքում կփորձենք»,- գերմանացի մասնագետի խոսքերն է հաղորդում Լիվերպուլի պաշտոնական կայքը։