Գլխավոր Նորություններ ԵՊՀ 100-ամյակին նվիրված այսօրվա միջոցառումները եզրափակվեցին տոնական համերգով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ 100-ամյակին նվիրված այսօրվա միջոցառումները եզրափակվեցին տոնական համերգով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

115

Այսօր` վաղ առավոտից, Գյումրիում մեկնարկել էին Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումները, իսկ արդեն Երևանում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, մայիսի 16-ի միջոցառումները եզրափակվեցինտոնական համերգով, որի ընթացքում հանդես եկավ երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Տոնական համերգին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ մի շարք ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և դասախոսներ, նախկին և ներկա համալսարանականներ:

Տոնական համերգի մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհավորեց համալսարանականներին և տեղեկացրեց Գյումրիում այսօր անցկացված միջոցառումների, հանդիսավոր նիստի, ինչպես նաև ԵՊՀ 100-ամյակի առթիվ բացված հուշատախտակի մասին:

Ա. Սիմոնյանը նշեց նաև, որ այսքանով չեն ավարտվում ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումները. «Այսօր մենք սկիզբ ենք դնում 100-ամյակին նվիրված տոնակատարություններին, որոնց հիմնական մասն անցկացվելու է սեպտեմբերի 26- 
27-ը»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը:

«Երևանի պետական համալսարանի դռները բաց են երիտասարդների առջև: ԵՊՀ-ն պատրաստ է նրանց տալու արժանավայել կրթություն և ապահովելու նրանց հետագա գործունեությունը՝ ի նպաստ մեր հայրենիքի և մեր ժողովրդի», – ասաց Ա. 
Սիմոնյանը:

Իվետա Մուկուչյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց բոլոր համալսարանականներին ԵՊՀ-ի հիմնադրման կապակցությամբ։

Երգչուհին կատարեց իր երգացանկի ամենահայտնի երգերը:Ֆոտոռեպորտաժ