Գլխավոր Շոուբիզնես Ովքե՞ր են «Եվրատեսիլ 2019»–ի հայաստանյան պրոֆեսիոնալ ժյուրիի 5 անդամները

Ովքե՞ր են «Եվրատեսիլ 2019»–ի հայաստանյան պրոֆեսիոնալ ժյուրիի 5 անդամները

129

Այսօր «Եվրատեսիլի 2019»–ի երկրորդ կիսաեզրափակիչն է, որը հաղթահարած և եզրափակիչ անցած մասնակիցները կընտրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։

Նրանք իրենց գնահատականը տվել են երեկ կայացած գլխավոր փորձի ժամանակ։ Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am Life–ին հայտնեցին, որ Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում են եղել երգիչներ Էրիկ Կարապետյանը, Տիգրան Պետրոսյանը, երգչուհիներ Սոնա Ռուբենյանը, «Դեպի եվրատեսիլ» մրցույթի մասնակից Ամալյա Մարգարյանը և պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը։ Վերջինս ժյուրիի նախագահն է։

Մայիսի 18–ին կայանալիք եզրափակչում ևս նրանք Հայաստանի անունից կընտրեն «Եվրատեսիլ 2019»–ի լավագույն մասնակիցներին։