Գլխավոր Շոուբիզնես Հայտնի է «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած երկրների երկրորդ 10–յակը. Հայաստանը եզրափակիչ չանցավ

Հայտնի է «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած երկրների երկրորդ 10–յակը. Հայաստանը եզրափակիչ չանցավ

153

Ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի բացումն արեց Հայաստանի պատվիրակը՝ Սրբուկը։ Հայաստանը, սակայն, եզրափակիչ փուլ չանցավ։

Պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակիչ անցան Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մալթայի ներկայացուցիչները։

Պայքարից դուրս մնացին Հայաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Լատվիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Խորվաթիայի և Լիտվայի մասնակիցները։

Մայիսի 18-ին կկայանա մրցույթի եզրափակիչը։ Այդ օրը ելույթ կունենան նաև առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Սլովենիայի ներկայացուցիչները, նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։

Այս տարի «Եվրատեսիլն» անցնում է «Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով։