Գլխավոր Նորություններ Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը

Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը

211

Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը:

Ինչպես հայտնում է անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, ապրիլի 15-ին տրանսպորտային միջոցներից մեկի խուզարկության ընթացքում Մեղրիի ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերի մեջ հայտնաբերել են մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող 40 հաբ, ինչպես նաև մուգ շագանակագույն գույնի զանգված պարունակող փաթեթ՝ ենթադրաբար ափիոն տեսակի թմրամիջոց:

Ձերբակալված վարորդը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: