Գլխավոր Արցախ Տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի...

Տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ

204

Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ ռուսական EADaily կայքը՝ վկայակոչելով ՀՀ կառավարական իր աղբյուրներին, գրել էր, որ մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան 18։00-ին։

«Կողմերն արդեն համաձայնության են եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»,-ասել է կայքի աղբյուրը: