Գլխավոր Արցախ Սա «Իսլամական պետության» ձեռագիրն է. Պարգև Սրբազանը` Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մասին

Սա «Իսլամական պետության» ձեռագիրն է. Պարգև Սրբազանը` Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մասին

21

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետության» ձեռագիրը:

«Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին, այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները», – այս մասին Պարգև Սրբազանն ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին հարվածել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն: