Գլխավոր Նորություններ Որ գաք Շուշի, կգնանք եկեղեցի, կաղոթենք՝ էլ պատերազմ չլինի. արցախցի փոքրիկը վստահ...

Որ գաք Շուշի, կգնանք եկեղեցի, կաղոթենք՝ էլ պատերազմ չլինի. արցախցի փոքրիկը վստահ է՝ նորից Շուշի է վերադառնալու (Տեսանյութ)

11

«Մենք հանգիստ ենք, ժպտում ենք, ծիծաղում ենք… բայց անհամբեր ենք՝ հաղթանակին ենք սպասում», – ասում է պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված արցախցի Զարինե Խաչատրյանը:

Տիկի Զարինեն Հայաստան եկած շուրջ 90 արցախցիների հետ այս օրերին Լոռու մարզում է՝ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ: 

Պատերազմի առաջին օրերից հիմնադրամը հումանիտար օգնություն է ուղարկում սահման, նաև աջակցություն է ցուցաբերում Արցախից դուրս եկող քաղաքացիներին՝ այստեղ նրանց ապահովելով տանիքով, սննդով, անհրաժեշտ իրերով:

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի այս նախաձեռնությունը կշարունակվի այնքան, որքան պատերազմը: 
Ի դեպ՝ նաև հոբելյարների ծնունդներն են նշում:

Պատերազմի ավարտին ամենից շատ երեխաներն են սպասում:

«Որ գաք Շուշի, կգնանք եկեղեցի, կաղոթենք, որ էլ պատերազմ չլինի, որ մարդիկ երկար կյանք ունենան», – ասում է արցախցի փոքրիկ Մասիսը՝ համեբարատար սպասելով տուն վերադառնալու օրվան: 

Մեծահասկաները պատմեցին, որ երեխաներին, որքան հնարավոր է, փորձում են հեռու պահել պատերազմի թեմայից: Իրենք էլ փորձում են «ցրվել»՝ հավաքվում են, զրուցում, սուրճ խմում, անգամ ժենգյալով հաց են թխելու, բայց պատերազմի աղմուկը դեռ «լսվում» է նրանց ականջներում:

Տիկին Սվետան պատմեց.

«Էնպիսի ձայն լսեցի՝ «դու-դու-դու-դու ՜ուփ»… Մեր զինվորին ասեցի՝ «Իվան, էս ի՞նչ ձայնա, միանգամից ֆորման հագավ ու ասեց՝ պատերազմ ա»:

Մանրամասները՝ տեսանյութում`