Գլխավոր Նորություններ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի հետ կապված

Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի հետ կապված

1098

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսային բանակցություններ վարելու արդյունքում կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող  ռազմական գործողությունները դադարեցնել՝ զոհվածների մարմինների և գերիների դուրսբերման նպատակով։Այս մասին հայտնում է Kremlin.ru կայքը

Այս հարցերի քննարկման համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են hրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։