Գլխավոր Նորություններ Թշնամին քնած չէ և ամեն ինչ անում է խուճապային տրամադրություններ առաջացնելու համար....

Թշնամին քնած չէ և ամեն ինչ անում է խուճապային տրամադրություններ առաջացնելու համար. Ռուստամ Բադասյան

10

Ռազմական դրության ընթացքում կարգապահության պահպանումը, բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուներին հետևելը շատ կարևոր է, որովհետև թշնամին քնած չէ և ամեն ինչ անում է խուճապային տրամադրություններ առաջացնելու համար: Մենք չպեք է թույլ տանք, որ առանձին անհատներ ազգի միասնականությունը խաթարեն, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արկադի Խաչատրյանը և Գևորգ Գորգիսյանը առաջարկվող խստացումներն անտեղի որակեցին՝ նշելով, որ այս պահին ազգաբնակչությունը ավելի քան համախմբված է, և վարչական հավելյալ խստացումների գնալն ամենևին տեղին չէ:

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին ասաց, որ խուճապից կարելի է խուսափել՝ միայն թափանցիկ տեղեկատվություն տարածելով:

«Իմ մտավախությունն այն է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու, ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու որոշումն ընդունելուց հետո մենք կարող ենք խնդիրներ ունենալ: Այս նախագծով մենք կասկածի տակ ենք դնում տեղեկատվությունը: Անգամ քննարկումը, կարծում եմ, պետք չէ», – ասաց նա:

Նախարարը շեշտեց, որ կառավարությունը չի պատրաստվում փոխել իր գործելաոճը:

«Հաճախ դիտավորությամբ կեղծ տեղեկություններ են տարածվում, և չկար հոդված, որը կարգավորում էր ռազմական դրության ժամանակ միջոցառումների խախտման հետևանքները», – բացատրեց Բադասյանը: