Գլխավոր Նորություններ War Gonzo․ Ռուսաստանի ՕՏՈՒ-ն հարվածներ կհասցնի ղարաբաղյան ճակատի համար գրոհայինների պատրաստման ճամբարներին

War Gonzo․ Ռուսաստանի ՕՏՈՒ-ն հարվածներ կհասցնի ղարաբաղյան ճակատի համար գրոհայինների պատրաստման ճամբարներին

10

Ռուսաստանի ՕՏՈՒ-ն հարվածներ կհասցնի ղարաբաղյան ճակատի համար գրոհայինների պատրաստման ճամբարներին, հայտնում է War Gonzo-ի տելեգրամ ալիքը։

«Ղարաբաղի համար ահաբեկիչների պատրաստման ճամբարների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հետախուզական մարմինների նոր արշավի շրջանակում կատարվում է ահաբեկչական օբյեկտների լրացուցիչ հետախուզում՝ միավորված պարգեւատրման դիմաց թուրքամետ գրոհայինների հետ։

Հիշեցնենք, որ ստացված տեղեկությունների թվում եղել են նաեւ տեղեկություններ Ղարաբաղի համար գրոհայինների պատրաստման ճամբարների մասին։ Ստացած տեղեկությունների մեծամասնությունը հաստատվում է․ նշված կոորդինատներով հայտնաբերվել են հրամանատարական կետերը, գրոհայինների պատրաստման ճամբարները եւ ապօրինի զինված կազմավորումների ենթակառուցվածքի այլ օբյեկտներ, որոնցում գրանցվում է բանդաների ակտիվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։