Գլխավոր Արցախ Մինգեչաուրին և Աղջաբադին հայկական ԶՈՒ-ի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին լուրերը կեղծիքն են․...

Մինգեչաուրին և Աղջաբադին հայկական ԶՈՒ-ի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին լուրերը կեղծիքն են․ նախազգուշացում ենք՝ որևէ սադրանքի դեպքում ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ․ ՊՆ մամուլի խոսնակ

8

Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար
առկա են բավարար թիրախներ։

Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն: