Գլխավոր Նորություններ Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

9

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ինչպես նաեւ Հեռավոր Արեւելքում եւ Հարավարեւելյան Ասիայում երկրի շահերի ապահովումը։

«Քննարկենք իրավիճակը, որը տեղի է ունենում մեր սահմաններին շատ մոտ, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- ասել է նա։ Պուտինը նշել է, որ Անվտանգության խորհուրդը պլանային կարգով նաեւ «կանդրադառնա Հեռավոր Արեւելքում իրավիճակին, Ռուսաստանի շահերի ապահովմանը Հեռավորարեւելյան տարածաշրջանում եւ Հարավարեւելյան Ասիայում»։