Գլխավոր Նորություններ Փաշինյանն ակնկալում է, որ «Գազպրոմը» մինչև

Փաշինյանն ակնկալում է, որ «Գազպրոմը» մինչև

101

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի հետ գազի թեմայով բանակցությունները դրական արդյունք կտան:

«Վստահ եմ, որ դա իրական է: Ռուս գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը», – այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:

Նա նշել է՝ գազի գնի հետ կապված հարցը «Գազպրոմի» հետ պետք է լուծվի մինչև տարեվերջ:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ էներգակիրների գների խտրականության բացակայությունը Եվրասիական միության արդյունավետ գործունեության բանալին է: