Գլխավոր Uncategorized ՀՐԱՏԱՊ. Հադրութում դիվերսիոն խումբը սպանել է 2 բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն...

ՀՐԱՏԱՊ. Հադրութում դիվերսիոն խումբը սպանել է 2 բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն

222

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրել է. 

«Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով:
Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»: