Գլխավոր Մամուլ Նիկոլի դավաճան թիմը որոշել է իր դավաճանությունն ամբողջությամբ փաթաթել մեր Զինված ուժերի...

Նիկոլի դավաճան թիմը որոշել է իր դավաճանությունն ամբողջությամբ փաթաթել մեր Զինված ուժերի վզին. Արսեն Բաբայան. Լուսանկար

497

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ֆեյսբուքի էջում հրապարակելով զորամասերից մեկի հրամանատար Կ. Եղիազարյանի` Պաշտպանության նախարարին հասցեագրված դիմումի պատճենի լուսանկարը, գրել է.

«ՀՀ գլխավոր դատախազ, մի՞թե այսքանից հետո չի հարուցվելու քրեական գործ և պատասխանատվության չեն ենթարկվելու մեղավորները։

Դավաճան Նիկոլի դավաճան թիմը որոշել է իր դավաճանությունն ամբողջությամբ փաթաթել մեր Զինված ուժերի վզին։ Չի ստացվելու, փառք մեր բանակին»։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանին հասցեգրված դիմումով գնդապետ Եղիազարյանը խնդրում է միջոցներ ձեռնարկել իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և ՌՈ պետի` իր նկատմամբ ոտնձգությունները կանխելու և ակնհայտ ապօրինի հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Զորամասի հրամանատարի դիմումից, մասնավորապես, պարզ է դառնում, որ ապօրինի բերման ենթարկվելուց հետո ՌՈ վարչությունում` պետի աշխատասենյակում, նրան դիմավորել է նաև Անդրանիկ Քոչարյանն, ով իր հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել և պահանջել մինչև հաջորդ առավոտ հրաժարականի դիմում ներկայացնել: Իշխանական պատգամավորը հայտարարել է, որ նախարարն այլևս իր ուժը կորցրել է: ՌՈ պետն այդ ընթացքում որևէ կերպ չի առարկել պատգամավորի հրահանգներին:

Դիմումի մանրամասները` ներկայացված լուսանկարներում

facebook sharing button 1