Գլխավոր Արցախ Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա. Մովսես Հակոբյան

Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա. Մովսես Հակոբյան

466

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է պատերազմի ժամանակ Իսկանդերի կիրառության մասին:

Հարցին՝ ինչո՞ւ չկիրառվեց պատերազմի ժամանակ Իսկանդերը, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա»: Ճշտող հարցին՝ իսկ Շուշիի վրա՞ է կրակել, Մովսես Հակոբյանը կրկնել է. «Ես գիտեմ՝ որտեղի վրա, բայց չեմ ասի»:

Նշենք, որ Իսկանդերը կարճ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգեր են, որոնք Հայաստանը փեռք է բերել ՌԴ-ից: