Գլխավոր Նորություններ Շոյգուն հայտնել է, որ մոտ 7000 փախստական արդեն վերադարձել է ԼՂ

Շոյգուն հայտնել է, որ մոտ 7000 փախստական արդեն վերադարձել է ԼՂ

77

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ մոտ 7000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահներն ուղեկցել են նրանց ավտոշարասյուները, գրում է kp.ru կայքը։

«Այսօրվա դրությամբ գրեթե 7000 քաղաքացի վերադարձել է, այս աշխատանքները շարունակվում են, և ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղ հետ գնալ ցանկացողները կարող են անել դա»,- հայտարարել է Շոյգուն այսօր Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ նշված հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։