Գլխավոր Նորություններ «Փաշինյանը զանգեց ինձ և Վալերի Օսիպյանին ու ասաց՝ «ես ուզում եմ տեսնել...

«Փաշինյանը զանգեց ինձ և Վալերի Օսիպյանին ու ասաց՝ «ես ուզում եմ տեսնել արյան գետեր»». Վանեցյանի բացահայտումը

502

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանրահավաքի ժամանակ սենսացիոն բացահայտում արեց՝ Իջևանում փայտահատների ակցիայի ժամանակ իր՝ Իջևան մեկնելու պատճառների մասին։

Նա նշեց, որ այնտեղ եղել է արյունահեղությունը կանխելու համար։

«Նիկոլ Փաշինյանը հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով ջարդել ցուցարարներին, Փաշինյանն ասաց՝ «ես ուզում եմ տեսնել արյան գետեր»», – ասաց Վանեցյանը։