Գլխավոր Տեսանյութեր ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների մարդասիրական ականազերծումը

ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների մարդասիրական ականազերծումը

37

Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորականները շարունակում են ականազերծել խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում ընդգրկված տարածքը, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սկսվել է տարածքների մարդասիրական ականազերծումը:

«Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները մասնակցում են ինժեներական հետախուզության և ականազերծման աշխատանքներին խաղաղապահ դիտակետերի և հանրային ճանապարհների միջև ընկած երթուղիներում», – ասվում է նախարարության կողմից հրապարակված մեկնաբանության մեջ:

Հայտնի է, որ սակրավորները աշխատանքներ են իրականացնում բնակավայրերի և հարակից սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների, տրանսպորտային մուտքերի մոտ:

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխվում են աղբավայր, որտեղ հետագայում պայթեցվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում:

«Պայթուցիկ նյութերի առկայության տեղանքի հետազոտման աշխատանքների փուլերից մեկն այն դիրքերի ուսումնասիրությունն է, որոնց վրա կկառուցվեն ստացիոնար դիրքեր ռուս խաղաղապահների համար», – ասել են ռազմական գերատեսչությունում:

Ականազերծմանը մասնակցող զինծառայողները հագեցած են սակրավորի պաշտպանիչ հանդերձանքով և զինված են պայթուցիկ առարկաների որոնման ժամանակակից միջոցներով, մասնավորապես՝ ԻՄՊ-Ս-2 ականի դետեկտորով և ԻՆՈՒ-3Մ որոնիչով: