Գլխավոր Նորություններ Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

261

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Դեկտեմբերի 4-ից նա ստանձնելու է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները

«Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։

Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,- նշել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ։