Գլխավոր Նորություններ Ամեն հերթափոխին հանքում 500 աշխատող է լինում, չգիտենք ինչ ենք անելու. Սոթքի...

Ամեն հերթափոխին հանքում 500 աշխատող է լինում, չգիտենք ինչ ենք անելու. Սոթքի հանքի աշխատակից (տեսանյութ)

119

Այսօր կանչել էին աշխատանքի, հետո ասացին, որ չենք կարող աշխատել, երևի Ադրբեջանի զինվորականները չեն համաձայնել: Այս մասին Սոթքում լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչ, հանքավայրի աշխատակից Գրիգոր Դանիելյանը:



«Ասում են՝ իրենց տարածքն է, դա արդեն թող համապատասխան մարմիները պարզեն, մենք չգիտենք: Մենք երեկ մինչև ժամը 16:00-ը նորմալ աշխատել ենք, տեսնում էինք դրված դարպասներից այն կողմ են, 16:00-ից հետո արդեն նրանք առաջացել էին, հանքի ղեկավարները բոլորիս հավաքեցին, ասացին, որ սպասենք, տեսնենք՝ ինչ են որոշում: Աշխատանքը կանգնեցրել ենք, մինչև երեկո սպասել ենք, եկել ենք տուն: Մեզանից հետո ադրբեջանցիները հանքի տարածք են մտել»,-ասաց նա:

Գրիգոր Դանիելյանի խոսքով ՝ իրենք չեն պատկերացնում, թե ինչպես են աշխատելու, եթե հանքի կեսը հակառակորդի հսկողության ներքո է:

«Անորոշ է՝ աշխատելո՞ւ ենք, թե ոչ: Հանքում ամեն հերթափոխի մոտ 500 հոգի է աշխատում, ի՞նչ է լինելու՝ չգիտենք, հիմնականում մարդիկ հույսները հանքի աշխատանքի վրա են դրել, սոցիալական խնդիրներ կառաջանան»,- ասաց նա:

Աշխատակցի խոսքով՝ իրենց ունեցած տվյալներով՝ հակառակորդի տիրապետության տակ գտնվող տարածքում թափոններն ավելի շատ են: «Քարտեզը կարող եք նայել և կտեսնենք, իսկ ոսկու հետ կապված հատուկ մարդկանց հարցրեք»,- ասաց նա: