Գլխավոր Նորություններ Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար...

Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

6814


2016թ.-ի սկզբին Ռուսաստանի Դաշնությունը Իրաքին է մատակարարել ավելի քան 20 Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրների (ԶՀՀՀ)։
Ըստ Mediaport-ի տեղեկությունների, երկու պետությունների միջև նախապես պայմանավորվածություն կար Իրաքի կողմից 30 Պանցիր-Ս գնելու մասին։ Սակայն իրաքյան կողմը գնել է միայն 26 ԶՀՀՀ, իսկ մնացած 4-ը, որ մնացել էին ՌԴ տարածքում, 2018թ-ի վերջում առաջարկվել են Հայաստանին՝ հատը 8.5 միլիոն դոլար արժողությամբ։
Ռուսական կողմից հայ գործընկերներին նման գին է առաջարկել «Конструкторское бюро приборостроения» ԲԲԸ (КБП) կողմից։ Որոշ ժամանակ մտածելուց հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջարկել է իր ընկեր, տխրահռչակ Պատրոն Դավոյին զբաղվել Պանիցր-Ս ԶՀՀՀ-ները ձեռք բերելու հարցով՝ իհարկե, հորդորելով նրան չմոռանալ այդ գորածարքի իրենց անձնական շահի մասին։ Պատրոն Դավոն, իր հերթին, շտապ գնացել է Մոսկվա և, օգտվելով իր ընկերության՝ Рособоронэкспорт-ի միջնորդ լինելու հանգամանքից, կոռուպցիոն սխեմա մշակել, որի արդյունքում Рособоронэкспорт-ը պահանջել է КБП-ից Պանցիր-Ս համակարգերի վաճառքը Հայաստան իրականացնել հենց Рособоронэкспорт-ի միջոցով։
Արդյունքում 8.5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ զինտեխնիկան Հայաստանին վաճառվել է հատը 16 միլիոն ԱՄՆ դոլարով։ 4 Պանցիր-Ս ԶՀՀՀ-ից, այդպիսով, Պատրոն Դավոն և Դավիթ Տոնոյանը ընդհանուր առմամբ գրպանել են 30 միլիոն ԱՄՆ դոլար։ Պայմանագրերն արդեն ստորագրված են, գումարները՝ փոխանցված։
Պանցիր-Ս ԶՀՀՀ-ների մատակարարումը կիրականացվի այս տարվա դեկտեմբերից սկսած։