Գլխավոր Նորություններ Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանեց վերջին...

Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանեց վերջին գրառմանը

189

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը տարածել է գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը գրառումը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության վերաբերյալ։

«Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։

Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։

Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»- ասել է Սողոմոնյանը։