Գլխավոր Նորություններ Հայաստանում կա մի մեծ խնդիր և դրա անունը Նիկոլ Փաշինյան է. Վանեցյան

Հայաստանում կա մի մեծ խնդիր և դրա անունը Նիկոլ Փաշինյան է. Վանեցյան

141

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը «նորությունների Դաշնային գործակալությանը» տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համար մեղավոր է մեկ մարդ:

«Մեկ մարդ է մեղավոր, և նրա անունն է Նիկոլ Փաշինյան։ Եվ, ցավոք, այդ մարդն այժմ մինչև հիմա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Այն, ինչ տեղի ունեցավ՝ նրա ոչ պրոֆեսիոնալիզմի, տարրական բաների չիմացության եւ չհասկանալու պատճառով է, որ նա արդեն սովորական լրագրող չէ, այլ երկրի ղեկավար», – հայտարարել է Արթուր Վանեցյանը։

Ըստ ԱԱԾ նախկին ղեկավարի՝ Փաշինյանը 2,5 տարի մեթոդաբար մեր երկիրը տանում էր պատերազմի։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք նրան, որ գործերի նկատմամբ նման մոտեցումը կհանգեցնի ողբերգության։ Բայց, անկեղծ ասած, մենք չէինք ենթադրում, որ ողբերգությունն այդպիսի մասշտաբի կլինի։ Մենք ունենք մոտ հինգ հազար սպանված, մոտ 10 հազար վիրավոր, ավելի քան հազար անհայտ կորած։ Եվ պետությունը, ցավոք, ոչինչ չի անում մեր անհայտ կորածներին, ինչպես նաև այն դիակներին վերադարձնելու համար, որոնք մնացել են մարտական գործողությունների գոտում։ Ինչի՞ մասին է դա խոսում։ Խոսում է այն մասին, որ նախ՝ երկրում հիմա ղեկավարություն չկա։ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի ղեկավար չունի», – նշեց Վանեցյանը։

Երկրորդ, ըստ նրա, այն մարդը, ով ստորագրել է կապիտուլյացիայի այդ խայտառակ ակտը, բարոյական իրավունք չունի պահանջներ ներկայացնել ադրբեջանական կողմին։

«Ես դա ասում եմ մեծ դառնությամբ, և դա ինձ համար պարզապես ամոթ է։ Նիկոլ Փաշինյանը բոլոր մեղքերի մեջ մեղադրում է բոլորին, բացի իրենից, պատասխանատվություն չի ստանձնում։ Հայաստանում կա մի մեծ խնդիր և դրա անունն է Նիկոլ Փաշինյան։ Նրա հեռանալուց հետո մեզ կհաջողվի լուծել շատ հարցեր, որոնք կան մեր երկրում», – ասել է Վանեցյանը։