Գլխավոր Նորություններ Դուք էլ հիմա հասկանում եք, թե ժամանակին ես ինչքան ճիշտ էի. Նունե...

Դուք էլ հիմա հասկանում եք, թե ժամանակին ես ինչքան ճիշտ էի. Նունե Եսայան

1661

Այս օրերին մտավորականները ակցիաներ են կազմակերպում ՀՀ-ում գործող դեսպանատների, կառույցների մոտ՝ պահանջելով գերիների հարցին անհապաղ լուծում տալ։ Նրանց են միացել մտավորականներ, ովքեր ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին էին կանգնած և գովաբանում էին նրան, սակայն այս օրերին ափսոսանք են հայտնում իրենց քայլերի մասին։

ArmDaily.am-ը ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանից հետաքրքրվեց, թե արդյոք կմիանա իր գործընկերներին, ընկերներին. «Ոչինչ չունեմ ասելու այդ մասով։ Իրենք ուզում, գնում են, լավ են անում»։

Հարցին, թե ինչպես է գնահատում իրավիճակը, Եսայանը նշեց. «Դուք էլ հիմա հասկանում եք, թե ժամանակին ես ինչքան ճիշտ էի։ Էն ժամանակ չէր հասկացվում, երևի հիմա մի քիչ սթափվեն ու հասկանան, որ իմ խոսքերը միշտ ճիշտ են եղել։ Հիմա էլ ի՞նչ ասեմ»։

Դիտարկմանը, թե այս իրավիճակից դուրս գալու ինչ ելքեր է տեսնում, երգչուհին նկատեց. «Իրավիճակից դուրս գալը բարիանալն է։ Որ օրը, որ ֆեյսբուքում վատ մեկնաբանություն չի լինի, մեր ազգը կդառնա նորմալ ազգ ու առաջ կգնա։ Ուզու՞մ եք նորմալ ազգ լինենք, ուրեմն պետք է ֆեյսբուքը փակենք, գցենք այն կողմ, այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»։