Գլխավոր Մամուլ ՇՏԱՊ. Արթուր Դավթյանի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին.hayeli.am

ՇՏԱՊ. Արթուր Դավթյանի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին.hayeli.am

369

Երեկ գիշերը ժամը երեքի մոտակայքում տարբեր համարներից Գառնիկ Իսագուլյանը ստացել է հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ Իսագուլյանի ու իր ընտանիքի հասցեին, մասնավորապես հետևյալ բովանդակությամբ. «Չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել»: Գառնիկ Իսագուլյանն անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին: Ընթանում է քննություն:

Հիշեցնենք, որ երեկ Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Արթուր Դավթյանի մասին, վերջինիս հայացքը նույնացրել էր Սաֆարովի հայացքի հետ և նշել, որ Արթուր Դավթյանի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարող է ուրախացնել թուրքերին: