Գլխավոր Նորություններ Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցինե՞ր են շրջել

Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցինե՞ր են շրջել

135

Այսօր Newspress.am-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Վարդենիսի խանութում տեսել են հայ զինվորների համազգեստով ադրբեջանցիների։

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրը.

«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», – Aysor.am-ին հայտնեցին ԱԱԾ-ից։

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը նույնպես հերքեց լուրը։

Նա ասաց, որ այս պահին դիրքում է, սակայն Վարդենիսում իրավիճակը հանգիստ է։

«Նման տեղեկատվության չեմ տիրապետում, մի քանի օր է՝ դիրքերում եմ, բայց չեմ կարծում, որ նման բան տեղի ունեցած կլիներ», – ասաց քաղաքապետը։