Գլխավոր Նորություններ Դավաճաննե՞ր, թե Նիկոլի վկաներ

Դավաճաննե՞ր, թե Նիկոլի վկաներ

188

Hayeli.am-ը գրում է. Հեղափոխությունից հետո կան նախկին առանցքային պաշտոնյաներ, որոնք կարծես գետնի տակն են անցել: Նոր իշխանությունները չեն հիշում այդ մարդկանց անկախ այն բանի, որ շատերը հանդիսանում են նախկին ռեժիմի այսպես կոչված հանցավոր ներկայացուցիչներ: Մենք մի քանի օր առաջ լուր գրեցինք, որ Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը մարտական ընկերների համառ պնդումներին տեղի տալով անկեղծաել է հրաժարականի տեքստում հայտնի արտահայտության մասին։ <<Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»
Նա ասել է, որ այն վերաբերում էր արդեն նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը արդեն անցել է Փաշինյանի կողմը, բանակցել նրա հետ, սրանով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որ դուք չեք տիրապետում իրավիճակին, Հայաստանում իշխանությունն արդեն ժողովրդին է պատկանում։ Անպատիժ պաշտոնյաներից մեկը հենց Գասպարյանն է, որը առաջինն է հուդայություն արել: Հաջորդը Աղվան Հովսեփյանը, ով երկար տարիներ, նաեւ 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ գլխավոր դատախազ է աշխատել ու կոծկել ինչպես այդ, այնպես էլ ժամանակին մամուլի էջերում հայտնված տասնյակ գործեր:
Արդյոք Աղվան Հովսեփյանը նույնպես Սերժ Սարգսյանի հրաժարականը Փաշինյանի հետ բանակցողների շարքում է եղել, թե հետո է դարձել Նիկոլի վկա, այդ մեկը չենք կարող պնդել, սակայն տեղեկություններ կան, որ Գասպարյանն ու Հովսեփյանը հաճախ են հյուրընկալվում իրավապահ մարմիններում եւ նախկինների մութ անցյալի վերաբերյալ հետաքրքիր դրվագներով կիսվում։
Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հեղափոխությունից հետո ինչպես Վլադիմիր Գասպարյանի, այնպես էլ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ մամուլում տեղ գտած աղմկահարույց դեպքերի ու կոռուպցիոն գործարքների մասով որեւէ ընթացք չի տրվում։ Այս երկուսի անունը չի շրջանառվում անգամ մարտի մեկի գործում այն պարագայում, երբ Հովսեփյանը Փաշինյանին ու Տեր-Պետրոսյանին ժամանակին մեղադրում էր «զանգվածային հոգեխանգարմունքի մեջ» գցելու մեջ: 
Կամ ասենք գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանի, որը հեղափոխությունից հետո աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում, քսմսվում նոր իշխանություններին, դատափետում նախկիններին ու հենց այդ պատճառով է, որ նյութում հիշատակում ենք նաեւ իր անունը:
Սույն նախկին պաշտոնյան, որը 2008-2013թթ զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, համակարգ է տեղափոխվել խորհրդարանից, նա այն պատգամավորներից մեկն է, որը 2008-ին կողմ է քվեարկել արտակարգ դրություն մտցնելու որոշմանը, իսկ այսօր հանդես է գալիս երկրի հակառակ կողմից: