Գլխավոր Նորություններ Վանեցյան. Փաշինյանը վախեցնում է «Իմ քայլի» պատգամավորներին

Վանեցյան. Փաշինյանը վախեցնում է «Իմ քայլի» պատգամավորներին

184

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում կան բավականաչափ հայրենասեր, իրականությունը հասկացող և գիտակցող մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, որ Փաշինյանը ձախողել է, Փաշինյանը պարտված առաջնորդ է և նրանք իր հետ այլևս անցնելու ճանապարհ չունեն», – «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա, նույն Փաշինյանը օգտագործելով իրավապահ համակարգի, փողոցային, կրիմինալի ներկայացուցիչների ազդեցությունը, լծակները, փորձում է վախի մթնոլորտ սերմանել «Իմ քայլի» պատգամավորների շրջանում, վախեցնում է, ասում է՝ «եթե հանկարծ ինչ-որ բան իմ դեմ փորձեցիք անել, մինչև ֆիզիկական հաշվեհարդար ձեր հետ կտեսնեմ»։

«Հայրենիք» կուսակցության նախագահի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ 20։30-ի «Փաստինֆո»-ի եթերում։