Գլխավոր Նորություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես Կարեն Դեմիրճյանը փրկեց Մեղրին ԽՍՀՄ տարիներին

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես Կարեն Դեմիրճյանը փրկեց Մեղրին ԽՍՀՄ տարիներին

755

70-80-ական թվականներին սկսվեց լայն թափով կառուցվել Բաքու Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհը, որը բնականաբար պետք է անցներ Մեղրու շրջանի տարածքով Արաքս գետի ափով: Թվում էր, թե ուր որ է հագուրդ կտրվեր թուրքերի երազանքին եւ հող կնախապատրաստվեր Մեծ Թուրանի ծրագրի իրականացման համար:

Մեղրու սահմանագծի մոտ ծրագրի հեղինակների առջև դրվեց արգելափակոց: Նրանք հանդիպեցին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, մեծ հայրենասեր, իմաստուն քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անզիջում կամքին: Հայաստանի իշխանությունների նկատմամբ կիրառվող բոլոր տեսակի արտաքին ճնշումները զուր անցան: Եվ դա այն դեպքում, երբ Հեյդար Ալիևը Խորհրդային Միությունում կարևոր հեղինակություն էր, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ:

Հավանաբար շատերը հիշում են այդ տարիներին նեղ միջավայրում արտահայտած, հետո այդ շրջանակներից հասարակական հնչեղություն ստացած քաղաքական մեծ գործչի խոսքերը «…միայն իմ դի ակի վրայով կանցնի այդ ճանապարհը»: Կարեն Դեմիրճյանը Ֆադեյ Սարգսյանի հետ միասին ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նիստում ոչ մեկ անգամ են հանդես եկել այդ շինարարության դեմ, հիմնավորելով դրա աննպատակահարմարությունը:

Թվում էր, թե հարցը փակված է: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը դիմել էր ռազմական գերատեսչություններին եւ ճանապարհը ճանաչվել էր ռազմաստրատեգիական կարևոր նշանակության: Գործին միջամտել էր մարշալ Սոկոլովը: Պայքարել ռազմաարդյունաբերական համակարգի հետ դժվար էր, համարյա անիմաստ… Ճանապարհը չկառուցվեց: Այդ գործում Կարեն Դեմիրճյանին օգնեցին շատերը, հատկապես Ֆադեյ Սարգսյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը,

սակայն վերջին հաշվով հարցի լուծումը կախված էր միայն Դեմիրճյանի համաձայնությունից: Որպեսզի պարկերացնեք վտանգի աստիճանը, որին ենթարկեց իրեն Դեմիրճյանը, ներկայացնում ենք մի երկխոսություն, որը տեղի է ունեցել մի բարձրաստիճան անձի ու Ռիմա Դեմիրճյանի միջև.

– Ռիմա Աղասիևնա, խորհուրդ տվեք Կարեն Սերոբիչին, որ նա համաձայնվի ճանապարհի շինարարությանը, չէ՞ որ նրան չեն ների: – Իսկ ժողովուրդը կների՞, եթե նա սկսի բաժանել Հայաստանի ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող տարածքները: – Վերջ տվեք, Ռիմա Աղասիևնա, թող համաձայնվի, չի փոշմանի: Իր համար լավ կլինի:

– Գիտե՞ք, ես երբեք չեմ խառնվում Կարեն Սերոբիչի գործերին: Նա այն մարդը չէ, ու ինքս էլ չեմ կարող ինձ թույլ տալ նման բաներ: Սակայն այս անգամ խոստանում եմ անպայման միջամտել ու ասել նրան, որ ոչ մի դեպքում չհամաձայնվի: – Ձեր գործն է, սակայն իմացեք, դուք կրակի հետ եք խաղում: Այս բոլորը ես ասացի ձեր բարին կամենալով…

Տեսանյութը՝ այստեղ