Գլխավոր Նորություններ «Ժամանակը կգա, մարդիկ պատասխան կտան». Վիտալի Բալասանյանը՝ իր մեքենայում զենք-զինամթերք փնտրելու մասին...

«Ժամանակը կգա, մարդիկ պատասխան կտան». Վիտալի Բալասանյանը՝ իր մեքենայում զենք-զինամթերք փնտրելու մասին (թարմացվող, տեսանյութ)

1796

Վիտալի Բալասանյանի փաստաբանը ոստիկանության ներկայացուցիչների հետ զրուցեց և հաստատեց, որ թույլ չեն տալիս զննություն իրականացնել՝ առանց դատարանի որոշման: Նրանք չհամաձայնեցին արտաքին զննում իրականացնելուն, և ոստիկանությունն այս պահին արձանագրություն է կազմում:

Նշենք, որ գործողությունը իրականացնում է ոստիկանության վեցերորդ վարչությունը: Վիտալի Բալասանյանի շուրջ գնալով իր ընկերները, այլ քաղաքացիներ են հավաքում՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան:

00:19

Հարցրեք նրանց, ովքեր պատասխանտու են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչի հետ է կապում այս գործողությունը:

«Ես միշտ մեքենայով երթևեկել եմ, օրինապահ վարորդ եմ եղել, սա առաջին դեպքն է: Ես որևէ բանի հետ չեմ կապում, ովքեր հանձնարարություն են տվել, թող նրանք կապեն: Ես որևէ մեկի վրա չեմ կասկածում, պետք էլ չի, որ կասկածեմ»,-ասաց նա և նշեց, որ ինքը եղել է ընկերոջ մեքենայում, ղեկին ինքը չի եղել և եկել էր ընկերոջ հոր իննսունամյակին:

«Ես չեմ ուզում պիտակավորել, ժամանակը կգա, մարդիկ պատասխան կտան»,-ասաց Վիտալի Բալասանյանը և նշեց, որ ինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետր Քոչարյանին չի հանդիպել, չի խոսել, չի զանգել:

Ոստիկանները ևս մեկ անգամ փորձեցին ստանալ Վիտալի Բալասանյանի թույլտվությունը զնություն իրականացնելու, սակայն կրկին ապարդյուն:

23:49

Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Երևան եկող՝ ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան ապօրինի զենք լինելու կասկածով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով այս պահին դեպքի վայրում է՝ Վիտալի Բալասանյանի մոտ:

«Մեքենան ցանկանում էին խուզարկել, սակայն որևէ փաստաթուղթ կամ  թույլտվություն չունեին, դրա համար Բալասանյանը չի թույլատրել խուզարկել, և սպասում ենք, մինչև թույլտվությունը կբերեն խուզարկելու»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունենում «Հարսնաքար» ռեստորանային ճանապարհի մոտ:

Վիտալի Բալասանյանը ևս տեղեկացրեց, որ մի կես ժամ է՝ սպասում են: «Ոստիկանները ասել են, որ ինֆորմացիա ունենք, որ ապօրինի զենք ու զինամթերք կա, սպասում ենք համապատասխան գրությանը, ովքեր  են հանձնել ինչի համար, որ խուզարկեն»,-ասաց նա:

Ոստիկանները փորձեցին բանակցել Վիտալի Բալասանյանի հետ, որպեսզի վերջինս թույլ տա զննել մեքենան, սակայն նա չհամաձայնեց:

Դեպքի վայր ժամանեց նաև «Հանրապետական» կուսակցության անդամ Դավիթ Շահնազարյանը, ով կոչ արեց ամեն ինչ օրենքով անել: «Զննությունը անօրինական է, գնացեք դատարանի որոշում բերեք»,-ասաց նա: