Գլխավոր Նորություններ Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ԳԱԶ-3110-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր,...

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ԳԱԶ-3110-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր, մահացածը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

105

Մայիսին 19-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 19 ՍՍ 900 համարանիշի և ԳԱԶ-3110 մակնիշի 34 RA 258 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի վայր ժամանած բժիշկները, երբ արձանագրել են քաղաքացու մահը, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

Քանի որ պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող, կոչումով՝ ենթասպա, օպերատիվորեն ժամանել են նաև Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: