Գլխավոր Նորություններ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին չեն թույլատրում դուրս գալ շենքից

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին չեն թույլատրում դուրս գալ շենքից

201

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին չեն թույլատրում դուրս գալ շենքից։ Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։

Նշենք, որ Գագիկ Հարությունյանը պետք է մասնակցեր Կառավարության այս պահին անցկացվող խորհրդակցությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչին ականջալուր լինելով քաղաքացիներն այսօր փակել են ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: