Գլխավոր Նորություններ Գագիկ Ջհանգիրյանը չի ցանկանում մեկնաբանել վարչապետի կոչ-հայտարարությունը

Գագիկ Ջհանգիրյանը չի ցանկանում մեկնաբանել վարչապետի կոչ-հայտարարությունը

107

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը չի ցանկանում մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ դատարանների մուտքերը փակելու և դատախան իշխանության բարեփոխումների տեսլականի մասով:

Նկատենք, վարչապետի թիմակից պարոն Ջհանգիրյանը, ով այս օրերին հեռուստաեթերներով պարբերաբար հարցազրույցներ է տալիս Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերի մեկնաբանությամբ, ակնհայտորեն չի սատարում վարչապետի հայտարարությունը, որն ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական քայլ է:

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել, և վերջ»,- 168.am-ի հետ զրույցում կտրուկ հայտարարել է  Գագիկ Ջհանգիրյանը՝ անարձագանք թողնելով հարցադրումը, թե, արդյո՞ք խուսափողական վարքագիծը չի նշանակում, որ իրենք՝ վարչապետի թիմակիցները, փաստացի միայնակ են թողել նրան՝ իր սկանդալային հայտարարությունից հետո: