Գլխավոր Նորություններ Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն վեթինգի. Վարչապետ

Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն վեթինգի. Վարչապետ

121

Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ գործընթացն, ըստ նրա, պետք է արտահայտվի հետևյալ կերպ.

«Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվույթուն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – հայտարարեց վարչապետը։

Նա նշեց, որ ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։Փաշինյանի խոսքով՝ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող անաչառ կամ օբյեկտիվ դատավորներ լինել, պետք է հրաժարական տան. «Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ  համար և մենք պետք է 1-2 ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամսվա այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքները»։ Վարչապետն ասաց, որ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար։ «Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների», – ասաց Փաշինյանը։

Իմ խոստացած ելույթը:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 20 мая 2019 г.