Վարչապետի այսօր հրավիրած հանդիպմանը ներկա չեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը եւ Բարձրագույն խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահը եւ խորհրդի մի քանի աշխատակից վաղ առավոտյան կարողացել են մուտք գործել, սակայն նրանց տեղաշարժը սահմանափակված է։ Աշխատանքի չեն ներկայացել են նաեւ դեպարտամենտի աշխատակիցները եւ ԲԴԽ-ի գործունեությունն այսօր փաստացի պարալիզացվել է։
Հիշեցնենք, որ առավոտից արգելափակված են դատարանների, այդ թվում՝ ՍԴ-ի եւ ԲԴԽ-ի մուտքերը։