Գլխավոր Շոուբիզնես Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր ամանորյա լուսանկարները, տեսեք ինչ է հրաշք է...

Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր ամանորյա լուսանկարները, տեսեք ինչ է հրաշք է փոքրիկ Միլան

3957

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը հրապարակել է իր՝ ավելի սիրված, չքնաղ դստրիկի նոր լուսանկարները: Լուսանկարները ձմեռային թեմատիկայով են: Դրանք արված են հատուկ վարպետությամբ: Փոքրիկ Միլան շրջապատված է ձմեռային տոնական ատրիբուտներով՝ հետաքրիր, սիմվոլիկ լուսամփոփ, տոնածառ, Ձմեռ Պապի խորհրդանշական կերպար:

Ակնհայտ է, որ փորձ է արվել Միլային հեքիաթային միջավայր պարգևել, ինչը բավականին հաջող կերպով ստացվել է: Միլան բավականին մեծացել է: Նա շարունակում է իր հմայքով ուրախացնել շատերին: Փոքրիկ Միլայի հանդեպ իրենց գուրգուրանքն արտահայտելու համար երգչուհու երկրպագուները հաճախ վկայակոչում են մայրիկի խոսքերը:

Ս. Հակոբյանի այս գունագեղ ու ամանորյա լուսանկարների հրապարակման ներքո տեղ են գտել բազմաթիվ ջերմագին ու սիրառատ մեկնաբանություններ, որոնցում երգչուհու էջի հետևորդներն իրենց վերաբերմունքն են արտահայտում լուսե փոքրիկի տեսքի առիթով: Միլան արդեն հասցել է շահել «Չքնաղ Հրաշամանուկ» տեղին բնորոշումը: Նրան այդպես են բնորոշում շատ-շատերը: Ինչպես նկատելի է, փոքրիկ Միլան արդեն կարողանում է անկաշկանդ քայլել: