Գլխավոր Նորություններ Ուզում եք ասել՝ Շուշիում Ալիևի բացած այս արձանները 2 ամսո՞ւմ են քանդակել,...

Ուզում եք ասել՝ Շուշիում Ալիևի բացած այս արձանները 2 ամսո՞ւմ են քանդակել, թե՞ նա նախապես գիտեր պատերազմի ելքի մասին (լուսանկարներ)

2968

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում բացել է Ադրբեջանում հայտնի մարդկանց արձաններ՝ Ուզեյիր Հաջիբեյլիի, Բյուլբուլի և Նատավանի, որոնք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, զոհվել են Շուշիի պատերազմի ժամանակ։

Արձանների տեսքից երևում է, որ դրանք նոր են քանդակվել, սակայն նոյեմբերի 9-ից՝ Շուշին Ադրբեջանին հանձնելուց ոչ ուշ։ Այս քանդակների համար հարկավոր է 3-4 ամսից ոչ պակաս ժամանակ․․․ դրանք քանդակել են Բաքվում և տեղափոխել Շուշի։

Այլ կերպ ասած՝ ակնհայտ է դառնում, որ Ալիևը նախապես իմամանալով պատերազմի ելքի մասին, ձեռնամուխ է եղել արձանները քանդակելուն:

Ու կրկին գալիս է հերթական տանջող հարցը․ եթե Նիկոլը Շուշին պետք է նվիրեր թուրքերին (ադրբեջանցի), ապա ինչո՞ւ էր այսքան հերոսների քաշում պատերազմի դաշտ։ Ինչո՞ւ էր նրանց ուղղորդում հենց Շուշի գնալ․․․

Ու եթե Շուշիի ճակատագիրն այսպես թե այնպես որոշված էր, ինչո՞ւ այդքան հերոսների արյունը թափվեց․․․ եթե սա դավաճանություն չէ, ապա ո՞րն է դավաճանությունը․․․

Արմինե Մկրտումյան