Գլխավոր Նորություններ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան....

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան. ՀԺ

97

Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան: Այս մասին հայտնում է ՀԺ-ն:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա ասել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցվել չեն ասել:

Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան, սակայն դատարանն այն չէր քննել: