Գլխավոր Նորություններ Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի «դղյակ-գոմը» և որքանով է այն վարձակալությամբ հանձնվել...

Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի «դղյակ-գոմը» և որքանով է այն վարձակալությամբ հանձնվել (լուսանկարներ)

3963

Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելուց հետո վերջինիս անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Մասնավորապես լայն քննարկումների առանցքում հայտնվեց նրա՝ զինվորական դատախազ աշխատած տարիները, ինչպես նաև Մոնումնետում գտնվող նրա շքեղ առանձնատունը։ 

Այսօր պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում վերջինիս հարց ուղղեց, թե ինչ միջոցներով է ձեռք բերել Մոնումնետի շքեղ դղյակը, ինչին ի պատասխան Ջհանգիրյանը նշեց. «Դուք երևի անշարժ գույքի շուկայից գիտեք, որ կենտրոնում եռահարկ տունը շատ ավելի թանկ է՝ այն էլ 2002-2003թթ-ին, քան թե այն ժամանակ, էն էլ Մոնումնետում չէ այդ տունը, իմ՝ էդ ձեր ասած դղյակը, նախ՝ դղյակային որևէ բան չկա, այնտեղ հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի ա նման։ Բայց ասեմ ձեզ՝ էն ժամանակ այնտեղ աղբանոց էր, այդ հողը, որ քաղաքապետարանը ինձ հատկացրել է, եղել է աղբանոց»։

Ջհանգիրյանի՝ իր խոսքերով «գոմը», ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վարձակալությամբ է տրված և այդ տարածքում տեղակայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը:  Ի դեպ, Ջհանգիրյանը, լրատվամիջոցների ներկայացմամբ Մոնումենտի կանաչ տարածքների հաշվին առաջին և ամենամեծ առանձնատան տերերից է, որն, ըստ լուրերի՝ 20000 դոլարով է վարձով տալիս:

Աղբյուր