Գլխավոր Նորություններ «Հանուն Ձեզ կհաղթեմ ու կվերադառնամ». Ծնվել է արցախյան պատերազմի հերոս Հովիկ Վարդանյանի...

«Հանուն Ձեզ կհաղթեմ ու կվերադառնամ». Ծնվել է արցախյան պատերազմի հերոս Հովիկ Վարդանյանի աղջիկը

730

«Իմ թագուհիներ, հանուն Ձեզ կհաղթեմ ու կվերադառնամ»

Հունվարի 21-ին «Շենգավիթ» ԲԿ-ում, մանկաբարձ֊գինեկոլոգ Անահիտ Սիրունյանի օգնությամբ ծնվել է հակաօդային պաշտպանության ավագ լեյտենանտ, արցախյան պատերազմի հերոս` Հովիկ Վարդանյանի աղջիկը։


Հովիկը հերոս էր ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև կյանքում։ Անհամբեր սպասում էր աղջկա ծնվելուն։ Ռազմի դաշտից կնոջը գրում էր. «Իմ թագուհիներ, հանուն Ձեզ կհաղթեմ ու կվերադառնամ»:
Երեխայի անունը որոշել էին կնոջ հետ միասին՝ վիճակահանությամբ։ Երազում էին երջանիկ, մեծ ընտանիքի մասին։ Ցավոք պատերազմը խլեց նրանց երազանքը։
Պատերազմի առաջին օրից Հովիկը դիրքերում էր, ծանր մարտերի ժամանակ խոցել է բազմաթիվ Ա.Թ.Ս–եր: Հոկտեմբերի 12֊ին կյանքը հերոսաբար զոհեց փրկելով իր զինակից ընկերներին Ա.Թ.Ս-ի հարվածից՝ Շուշիում։ Հետմահու ներկայացվել է պարգևատրման «Մարտական ծառայություն» մեդալով:
Հովիկի աղջիկը՝ Ադրիանան հայրենիքի և ընտանիքի հանդեպ նրա մեծ ու անդավաճան սիրո շարունակությունն է։

շնորհակալենքհերոս #ԿՅԱՆՔՆԷՊԱՏԱՍԽԱՆԸ