Գլխավոր Նորություններ Ջալալ ջան ասելիք չունե՞ս. Հայկ Մարտիրոսյան

Ջալալ ջան ասելիք չունե՞ս. Հայկ Մարտիրոսյան

1566

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ջալալ ջան ասելիք չունե՞ս:

Թե՞ դու էլ Քուռկիկ ես դարձել, բայց, ի տարբերություն նրա ո´չ կրակ ես թափում և ո´չ անգամ խոսում:

Ջալալ ջան ու՞ր ես: Կա՞ս:

Կա՞ս դու իրոք մեր մեծ զորավար: Մեր Արցախի փրկիչ, մեր քաջ հրամանատար, մեր հայրենիքի աննման պաշտպան, մեր նիկոլ փաշինյանի մասին ոչինչ չասող մեր խրոխտ զինվորական:

ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար – Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հարությունյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Նշենք, որ Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորում էր ստացել արցախյան պատերազմի ընթացքում։