Գլխավոր Նորություններ Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին և արդեն վաղը...

Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին և արդեն վաղը պարզ կլինի, թե․․․

276

Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դ ի է հանձնել հայկական կողմին: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց անհետ կորած զինծառայողի եղբայր, որոնողական աշխատանքների մասնակից Արսեն Ղուկասյանը:

«Այսօր գտնվե է 30 զոհի մարմին, վաղը կփորձենք իմանալ, թե դրանք ում մար միններն են։ Ընդ որում դրանք տարբեր տեղերից չեն տրված, այլ ադրբեջանական կողմից հանձնված մար միններ են, ինչ-որ պայմանավորվածություն է եղել, ասել են եկեք իքս տեղից վերցրեք այսքան մարմին, տարեք։

Երեւի արդեն գործընթաց է սկսվել, որ իրենց մոտ պահված մարմիները տան մեզ, բայց թիվը ոչ մեկ չի իմանում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չէ 766-ը. զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։